12/09/2017 20:38
Հնդկական անտառում 12 կապիկ է սատկել վախից (Տեսանյութ)
Հնդկական անտառտնտեսության աշխատակիցներն անտառի բացատում հայտնաբերել են 12 սատկած կապիկի, փոխանցում է Lenta.ru-ն` հղում անելով Metro պարբերականին։
Նրանք կապիկների մոտ թունավորում են կասկածել և տարել մնացորդներն Ուտար Պրադեշ նահանգի անասնաբուժական կլինիկա։
Դիահերձումը ցույց է տվել, որ բոլոր կապիկները սատկել են սրտի կանգից։ Մասնագետների կարծիքով՝ կենդանիներին կարող է վախեցրած լինել վագրը։ Տեղի բնակիչները հաստատում են, որ նրանց սատկելու ենթադրյալ ժամանակահատվածում մռնչոց է լսվել։