12/09/2017 19:57
Իր տան դուռը բացել չկարողացող մոսկվացուն ինքնասպանի տեղ են դրել ու ոստիկանություն կանչել
Մոսկվայում իր իսկ տանը փակված մնացած տղամարդուն հարևանները սխալմամբ ինքնասպանի տեղ են դրել: Ինչպես հայտնում է 360 հեռուստաալիքը, անցորդներն ահազանգել են ոստիկանություն:
Ահազանգի հետքերով ժամանած իրավապահներին տղամարդը բացատրել է, որ իր կամքից անկախ փակվել է տանը և բանալի չունի։ Նա ասել է, որ ստիպված է եղել դուրս գալ պատշգամբ՝ օգնություն խնդրելու նպատակով:
Հենց այդ ժամանակ հարևանները կարծել են, թե տղամարդը ցանկանում է ինքնասպան լինել, և զանգահարել են ոստիկանություն:
Դեպքի վայր է ժամանել նաև հոգեբան, որի կարիքը, սակայն, չի զգացվել: