12/09/2017 13:53
Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մակրոնի հրամանագիրը տեղադրված է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում: Լաքոտը կփոխարինի արդեն նախկին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
45-ամյա նորանշանակ դեսպանը մինչ այս զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականի պաշտոնը: Նախկինում նա աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն, եվրոպական հարցերով պետքարտուղարի գրասենյակում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում: Լաքոտը տիրապետում է անգլերենի, գերմաներենի, ռուսերենի, իսպաներենի, էստոներենի, հունգարերենի, սերբախորվաթերենի: