12/09/2017 20:10
Ժան-Կլոդ Վան Դամի կրտսեր որդին դանակով հարձակվել է սենյակցի վրա
Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է դերասան Ժան-Կլոդ Վան Դամի կրտսեր որդուն։ 21-ամյա Նիկոլաս Վան Վարենբերգին մեղադրում են սենյակակցի վրա դանակով հարձակվելու մեջ։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Նշվում է, որ Վարենբերգի հարևանները ոստիկանություն են կանչել, քանի որ տղամարդը տուն գնալիս հարվածել է վերելակի դռներին։ Իրավապահ մարմինների աշխատակիցերը հայտնաբերել են արյան հետքեր, որոնք տարել են Վարենբերգի բնակարան։ Նրանք շփվել են երիտասարդի և նրա սենյակակցի հետ։
Նրանք ասել են, որ Վարենբերգը պարզապես վնասել է ձեռքը, և ոստիկանները հեռացել են, սակայն 20 րոպե անց սենյակակիցը դուրս է վազել տնից ու հայտնել, որ Վարենբերգը սպառնացել է իրեն դանակով այն բանի համար, որ ինքը բացել է դուռն իրավապահ մարմինների առջև։
Վարենբերգի բնակարանում հայտնաբերվել է դանակ և մարիխուանա։
Վան Դամը 3 երեխա ունի։ Նիկոլասը ծնվել է հոլիվուդյան աստղի երկրորդ՝ դերասանուհի Դարսի Լին Լյ Պիերի հետ ամուսնությունից։