12/09/2017 16:27
Իրանում ավտոբուս է շրջվել. կա 11 զոհ
Առնվազն 11 ուղևոր է զոհվել Իրանի Աբալի քաղաքում ավտոբուսի շրջվելու հետևանքով, տուժել է 28 մարդ, հայտնել է IRNA գործակալությունը` հղում անելով տեղի ճանապարհային ոստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, վթարի է ենթարկվել Քերեջ-Սարի երթուղով ընթացող մարդատար ավտոբուսը:
Ոստիկանության տվյալով՝ ավտոբուսը շարժվում էր ժամում 50 կիլոմետր թույլատրված արագությամբ: Միջադեպի պատճառը պարզվում է: