12/09/2017 18:57
Չինաստանին է մոտենում «Թալիմ» փոթորիկը
Թայվանում և Չինաստանի արևելյան նահանգներում «Թալիմ» փոթորկի մոտենալու կապակցությամբ նախազգուշացում է հայտարարվել, հայտնում է РИА Новости-ն:
«Թալիմը» կդառնա Չինաստանի ափերին այս տարի վրա հասած 18-րդ թայֆունը։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այն մայրցամաքին կհասնի հինգշաբթի կամ ուրբաթ։ Չինաստանի ազգային օդերևութաբանության գրասենյակը հայտնում է, որ «Թալիմը» կարող է վերածվել «սուպերթայֆունի»՝ 48-52 մ/վրկ արագությամբ։
Թայվանի օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ օրվա երկրորդ կեսին թայֆունը գրանցվել է Թայբեյից 810 կմ հարավ–արևելք ընկած հատվածում: