Մեր պատմությունը մինչև հիմա հակասական է, առեղծվածային ու չբացատրված. Հրանտ Բագրատյան

13/09/2017 10:47

Մեր պատմությունը մինչև հիմա հակասական է, առեղծվածային ու չբացատրված. Հրանտ Բագրատյան


Մենք երկրագնդի հինավուրց ժողովուրդներից մեկն ենք, բայց մեր պատմությունը մինչև հիմա հակասական է, առեղծվածային ու չբացատրված, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Մ.Խորենացու շնորհիվ հրեաներին, հույներին ու պարսիկներին հայտնի է այդ ժողովուրդների պատմության մի զգալի հատվածը (համենայն դեպս թագավորական դինաստիաների հերթագայությունը), բայց մեր պատմությունը մնում է անհասկանալի, համամարդկային պատմությունից դուրս։ Վաղ միջնադարի Հայքն ընդհանրապես համարվում է մարդկության քաղաքակրթական օջախներից։ Եվ իրոք, աշխարհին շատ բան ենք տվել՝ կրոնից ու առաջին (կամ գրեթե առաջին) քրիստոնեական տաճարներից մինչև գրերը, հույն փոլիսոփաների թարգմանությունները, վաղ ռենեսանսի կոթողները, միջնադարյան ճարտարապետության հիմքերը։ Բայց միշտ վատ ենք վերջացրել։ Վերջին 2017 տարիների ընթացքում պետություն ունեցել ենք ընդամենը 607 տարի (Կիլիկիան ու 10-12 դարերի գաճաճ թագավորությունները չհաշված)։ 1410 տարի պետություն չի եղել։ Ի՞նչու։ 

Հայ պատմագիտությունը, չհաշված չնչին բացառությունները, սրա սեփական բացատրությունը չունի։ Պարզապես փոխ ենք առել Վ.Բրյուսովի և Ի.Դյակոնովի տեսություններն առ այն, որ հայ ժողովրդի պատմական դժբախտությունն աշխարհագրական խաչմերուկում գտնվելն է, արտաքին ագրեսիան, հարևանների անհաշտ պայքարը Հայքը գրավելու համար։ Մինչդեռ բանականությունը մեզ հուշում է, որ, ընդհակառակը, խաչմերուկում գտնվելը մեր զարգացման պատվարը պիտի լիներ։ Ավելին, եթե այս տեսությունը ճիշտ է, ապա ի՞նչու ասենք պատմական երկարատև ժամանակաշրջանների համար (օրինակ, մ.թ. 428-ից մինչև 652թ.), երբ ոչ մի լուրջ արտաքին թշնամի չի եղել, Հայաստանում կենտրոնացված պետություն չի ձևավորվել։

Ժամանակակից սոցիոլոգներն իրավացիորեն պնդում են, որ ազգերն այն ազգություններն ու ժողովուրդներն են, որոնք պետություն ունեն։ Պետություն ունենալն ու այլ ազգերի հետ հարաբերվելը «ազգ»-ի պարտադիր ատրիբուտն է։ Կարող ես ազգ չլինել, ազգություն մնալ։ Բայց այս դեպքում, որպես կանոն, այլ ազգերի և ազգությունների հետ հարաբերվելը պետք է կատարես այն սուվերեն ազգի հետ, որի վասալն ես։ Է ստացվում է, որ մեր ազգը վերջին 2017 տարիների ընթացքում 1410 տարի ազգություն (ժողովուրդ է եղել)։ Հիմա ի՞նչ. այս ամենը մեղքը մեր հարևանների՞նն է։ Պ.Սևակը սխալվ՞ում էր, երբ ասում էր. ազգերին չեն սպանում, ազգերն ինքնասպան են լինում։

Մեր պատմաբաններից շատերի սխալն այն է, որ նրանք պատմությունը բացատրում են... պատմությամբ։ Ա.Թոյնբին մեզ սովորեցնում է. նման մոտեցումը սխալ է, երևույթն ինքն իրենով չի կարելի բացատրել։ Փորձիր ասում է վերլուծել՝ հետևելով սոցիալ-տնտեսական ու մշակութային կացութաձևերի էվոլյուցիային։

Այս առումով մեր պատմաբանների մեծ մասի ուշադրությունից դուրս է մնացել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱՍԵ) դերը մեր ժողովրդի պատմության մեջ։ 301թ. դառնալով պետական կրոն այն ի սկզբանե հսկայական դեր ունեցավ կենտրոնացված պետության ձևավորման, միջոցների կոնսոլիդացիայի և տնետսական ու հոգևոր-մշակութային վերելքի համար։ Այդպես շարունակվեց ավելի քան կես դար։ Այս շրջանն անվանենք կոնսոլիդացիայի շրջան։ Պարզվում է, որ նման շրջան են ունեցել նաև քրիստոնեական մյուս պետությունները. Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան, Լեհաստան, Շվեդիա և այլն։ Սակայն մի 50-150 տարվա ընթացքում տեղի է ունենում մետամորֆոզ. բոլոր քրիստոնյա եկեղեցիները ձեռք են բերում կենտրոնացված հարկեր ստանալու իրավունք, սկսում են աճել, դառնում են խոշոր սեփականատերեր ու մրցակցում թագավորների հետ։ Հայաստանում, որպես կանոն, շինականները վճարում էին հողի հարկ (պետության բաժինը՝ բերքի 15-30%-ի չափով), աշխատապարտ էին ու ռենտա էին վճարում ֆեոդալին կամ իշխանին ու բերքի 10% (եղել է նաև 7 կամ 8%՝՚) վճարում էին եկեղեցուն (Թ.Հակոբյան)։ Այսինքն, բերքի առնվազը կեսը գյուղացին պիտի տար ու մի բան էլ աշխատեր իշխանի, պետության կամ եկեղեցու կալվածքում (Լեո, Ա.Խաչատրյան)։ Նույն վիճակն էր նաև բոլոր մյուս քրիստոնեական պետություններում։ Ընդ որում, որպես կանոն, անկախ գյուղացու կամ այլ մասնավոր հողատիրոջ կարգավիճակից, վերջիններս եկեղեցական հարկը պարտադիր էր։ Հատկանշական է, որ նույնիսկ մարզպանական Հայքում կամ Օսմանյան կայսրությունում, այսպես կոչված օտար նվաճողները թույլ էին տալիս, որ իրենց տարածքներում ՀԱՍԵ-ն հարկեր գանձի։

Ի՞նչ էր անում ՀԱՍԵ-ն հարկեր հավաքագրելուց հետո՝ եկեղեցիներ էր կառուցում։ Այդ թվում մեր “թշնամի” նվաճողների տիրապետության շրջանում։ Պատահական չէ, որ բոլոր քրիստոնյա պետություններում շուտով եկեղեցիները միավորվում են ֆեոդալների հետ և վերացնում կենտրոնացված պետությունը։ Դրանով նրանք հնարավորություն են տալիս գյուղացիներին կենտրոնանալու միայն եկեղեցուն վճարվելիք հարկերի վրա։ Հին ու նոր տնտեսագետների և պատմաբանների պնդմամբ (Մ.Վարրոն, Ֆ.Քենե, Թ.Մալթուս, Դ.Ռիկարդո, Վ.Դյուրանտ, Հ.Մանանդյան, Թ.Ավթալբեգյան), հավելյալ արդյունքը կամ շահույթը գյուղատնտեսության մեջ վերջին 1500 տարիներին ցածր է եղել (3-5%) կամ էլ բացակայել է։ Հիմա էլ աշխարհում զարգացած պետությունները սուբսիդավորում են գյուղատնտեսությունը ( Ճապոնիա և Հվ.Կորեա՝ գ-տ-թյան համախառն արդյունքի 55%-ի չափով, ԵՄ երկրներ՝ 25-30%, ՌԴ՝ 15%, Թուրքիա՝ 6 տոկոս և այլն)։ Մեծ հաշվով մաքուր հարկերը գյուղատնտեսությունից բացասական են։ Երբ ՀԱՍԵ-ն սկսեց ստանալ բերքի 7 կամ 10%-ը, վաղ միջնադարում, երբ գ-տ-թյունը տալիս էր ՀՆԱ 90-92%-ը, երկրի տնտեսության ընդլայնման ֆինանսավորումը կամ այսպես ասած ներդրումները դադարեցին։ Ընդլայնված վերարտադրությունը դադարեց։ Չկա փող, չկա զորք, չկա պետություն։ Կան եկեղեցիներ՝ անթիվ, անհամար։

Մեր հաշվարկներով հայերը կառուցել են 6.5-8 հազար եկեղեցի, դրա համար այսօրվա գներով ծախսել են 80 մլրդ դոլար։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Բա դրանց պա՞հելը։ Տարեկան 2% ամորտիզացիայի հաշվարկով և դրանց միջին տարիքը 700 տարի համարելով 1700 տարվա համար ստանում ենք 1.12 տրլն դոլար թիվ։ Այս պայմաններում ի՞նչպես կարող էր պետություն լինել։ Թուրքական սուլթանները, պարսկական շահերը հաճույքով թույլատրում էին հայ կղերականներին հարկեր հավաքել իրենց հպատակներից։ Նրանք լավ գիտեին՝ քանի կա ՀԱՍԵ-ն, հայերին պետություն պետք չէ և հնարավոր էլ չէ։ Մոկսում, Շատախում, ամենուր հայերը իսլամ էին ընդունում, որպեսզի ազատվեն հարկերից (Լեո)։ Բա ի՞նչպես։ Այլապես 11-րդ դարում 100000 սելջուկները ի՞նչպես կարող էին իրենցով անել 5-6 մլն հայերի (Թ.Հակոբյան)։ Այն ժամանակ աշխարհում կար 300 մլն մարդ, որից 6-ը հայ էին։ Հիմա կա 8 մլրդ մարդ, որից 8-ն են հայ։ Իհարկե, դրական բացառություններ եղել են։ Արաբներն, օրինակ, հարկերը հավաքում էին դրամով՚։ Նրանց ՀԱՍԵ-ն պետք չէր։ Դրա համար էլ ՀԱՍԵ-ն այս պարագայում միացավ Բագրատունիներին և օգնեց, որ պետություն ունենանք... որ հետո այդ պետության վերջը տա։ Եվ այս եկեղեցու պատմությունը մենք ուսումնասիրում ենք դպրոցում։ Երբ այն չափի մեջ չէ, այն հակապետական է։

Հենց եկեղեցական (հարկերի) պատճառով է բոլոր քրիստոնեական երկրներում սկսվում միջնադարյան խավարը։ Պետությունները սկսում են պայքարել սրա դեմ։ Անգլիայում, Հոլանդիայում և Շվեդիայում հաղթում են բողոքականները։ Շվեդիայում եկեղեցուն ունեզրկել են 2 անգամ (Յ.Վեյբուլ), Հենրի 8-ը, իր վավաշոտության արդյունքում, մեծագույն սխրանք կատարեց մարդկության համար՝ բողոքականությունը հաղթեց կարևորագույն պետություններից մեկում։ Ռուսաստանում Պյոտր 1-ը պարզապես պետականացրեց եկեղեցին՝ չեզոքացնելով դրա ազդեցությունը երկրի տնտեսական կյանքում։ Իսկ ահա մյուս երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա) եկեղեցին հաղթեց։ Ստեղծեցին ինկվիզիցիան և սրանք շուտով երկրորդական դարձրին Ֆրանսիայի կամ Իսպանիայի նման հզորագույն տերությունները անհրապույր Անգլիայի նկատմամբ։ Մի՞թե եղել է ավելի մեծ հանցանք, քան 1472-ի Բարթուղիմեոսյան գիշերը։ Կ՞ա ավելի մեծ հանցանք, քան պավլիկյան ու թոնդրակյան շարժումների կոտորածները կազմակերպած ՀԱՍԵ-ի կողմից (որոշ տվյալներով, ոչ պակաս կան 1.5 մլն)։ ՀԱՍԵ-ն պատասխան տվե՞լ է, որ 2 անգամ (428-ին և 1045-ին) նախաձեռնել է հայոց պետականության “կամավոր” մահը։ ՀԱՍԵ-ն և ոչ թե ինչ-որ մի թշնամի։ Ի՞նչպես էին Գագիկ 2-րդը և Վ.Պահլավունին նայում Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, որին պատկանում էին գրեթե բոլոր գյուղերն ու հարկերը, որ նա մի քանի կոպեկ փող տա բանակին։ Արի ու տես, որ ՀԱՍԵ-ն այս մարդուն սուրբ է համարում։

Լավ, շնորհիվ Նապոլեոնի կաթոլիկ եկեղեցին ի վերջո սանձվեց, հարկազրկվեց ու «մեկնեց» Վատիկան։ Իսկ ՀԱՍԵ՞-ն։ 19-րդ դարում ռուսները չգիտեին ի՞նչ անեին այս կառույցի հետ։ 1861-ի հողային ռեֆորմը Հայաստանում անհնարին էր իրականացնել՝ բոլոր հողերը, չնչին բացառություններով, պատկանում էին ՀԱՍԵ-ին։ Բա մեր երկրում մի հատ ֆերմեր չլի՞ներ։ Հիշեք «Սարոյան եղբայրներ»-ը։ Ի՞նչ անի խեղճ սպան, երբ հացի պաշարները միայն եկեղեցում են։ Ի՞նչպես պետք է կռվի սոված բանակը։
ՀԱՍԵ-ի վերաբերյալ սա իմ առաջին գրառումն է։

Հաջորդ գրառումները կլինեն ՀԱՍԵ-ի բարեփոխման, ժողովրդացման, դրա գործունեությունը օրենքներով կարգավորելուն և թափանցիկություն ապահովելու մասին», - նշել է Ազգային ժողովի նախկին պատգամավորը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/11/2017 20:30 Վանաձորում համաձայնությունը կայացավ. ՀՎԿ-ն համագործակցության հուշագիր է կնքել ՀՀԿ-ի հետ 18/11/2017 17:59 Սաուդյան Արաբիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին 18/11/2017 17:52 ԶԼՄ. Հաիթիում հորդառատ անձրևների պատճառով ջրի տակ է անցել ավելի քան 10 հազար տուն 18/11/2017 17:40 «Մոսկվա սիթի» կենտրոնում կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի արդյունքում տուժել է 10 մարդ 18/11/2017 17:28 Սիրիայում մեկ օրում հրադադարի ռեժիմին միանալու մասին երկու համաձայնագիր է ստորագրվել 18/11/2017 17:18 Շունը Քաբուլում ցուցաբերած արիության համար Մեծ Բրիտանիայի բարձրագույն պարգևին է արժանացել 18/11/2017 16:56 Ռուսաստանում սկսում են Ту-160М2 ռազմավարական հրթիռակրի արտադրություն 18/11/2017 16:43 «Հավատացեք հրաշքներին, և դրանք անպայման կիրականանան». արցախցի իլյուզիոնիստը իրականություն է դարձնում բոլորի մտքերը (Հնարքները՝ տեսանյութում) 18/11/2017 16:31 Չինաստանում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 18/11/2017 16:17 Իր հրաժարականի մասին հայտարարած Լիբանանի վարչապետը Ֆրանսիա է ժամանել, հայտնում են ԶԼՄ-ները 18/11/2017 16:00 Երեխա պետք է ունենալ, որ աշխարհը հարստանա ևս մեկ մարդով, քո տան մեջ շատանա սերը, լույսը, ջերմությունը. ծնվել է Գոռ Պետրոսյանի որդին 18/11/2017 15:40 Պուգաչովան ու Գալկինը պսակադրվել են 18/11/2017 15:22 Պետական բյուջե է փոխանցվել 670 մլն դրամ. վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին 18/11/2017 14:51 Պեսկովը պատմել է, որ Պուտինի ավտոշարասյան ճանապարհին 50 պայթուցիկ սարք են «տեղադրել» 18/11/2017 14:43 Բրիտանիան սկսել է փորձարկել առաջին առանց վարորդի Jaguar և Range Rover ավտոմեքենաները 18/11/2017 14:14 Նեյմարն անվտանգության նկատառումներից ելնելով փոխել է բնակության վայրը 18/11/2017 13:58 Պրոֆեսոր Բոկերիայի ներդրած նոր, ժամանակակից մեթոդների շնորհիվ աշխարհում փրկվել են հազարավոր մարդկանց կյանքեր. Սերժ Սարգսյան 18/11/2017 13:44 Դիլիջան միջազգային գագաթաժողովը մեկ հարկի տակ է հավաքել շուրջ 200 երիտասարդների. Լուսանկարներ 18/11/2017 13:44 Ապօրինի տարածել է «Շանթ»-ի սերիալները. հարուցվել է քրգործ 18/11/2017 13:34 Արգենտինայի նախագահի օդանավը արտահերթ վայրէջք է կատարել 18/11/2017 13:21 Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ 18/11/2017 13:16 Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ 18/11/2017 13:04 Ավազակային հարձակում Երևանի Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում գործող խանութներից մեկում. կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ) 18/11/2017 12:59 «Լիդիան Արմենիա»-ն ներկայացրեց ժամանակակից բնապահպանական կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները (Տեսանյութ) 18/11/2017 12:51 Արգենտինայի ափերի մոտ անձնակազմի 44 անդամներով սուզանավ է անհետացել 18/11/2017 12:45 «Բարսելոնը» Օզիլին դիտարկում է որպես Կոունտինյոյին այլընտրանք 18/11/2017 12:31 Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող փաստաթղթերի նոր խմբաքանակ է հրապարակվել 18/11/2017 12:20 Նյու Յորքում վերստեղծել են «Դաունթոնի աբբայությունը» սերիալի ամրոցը 18/11/2017 11:57 Արամ MP3-ն ու Սևակ Խանաղյանը անմոռանալի երեկո են պարգևել երիտասարդներին 18/11/2017 11:53 Մենք կրողն ենք այն ժառանգության, որի կերտողները երազել են պետականության մասին. Վիգեն Սարգսյան 18/11/2017 11:45 Տղամարդը ներխուժել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, սպառնալիքներ հնչեցրել ու հարվածել 8-ամյա մի տղայի 18/11/2017 11:40 Բաղանիսի դպրոցի գրադարանի համար բարեգործական գրքահավաք կկազմակերպվի 18/11/2017 11:27 Մեծ Բրիտանիայում միմյանց են բախվել ուղղաթիռ և թեթև շարժիչով օդանավ 18/11/2017 11:26 Ստոկհոլմի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 18/11/2017 11:18 ՔԿՀ մուտք գործելու պահից առ այսօր Վահան Շիրխանյանը պետպատվերի շրջանակներում անցել է շուրջ երկու տասնյակ հետազոտություններ. պարզաբանում 18/11/2017 11:06 Վայոց ձորի Արփի գյուղում 700 հակ անասնակեր է այրվում 18/11/2017 10:49 Երևանում ու մարզերում լույս չի լինի 18/11/2017 10:35 Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ 18/11/2017 10:34 Վարչապետի խորհրդականն անձնական կայք ու աշխատակազմ ունի. «Հրապարակ» 18/11/2017 10:24 Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. ՀՀ-ում Չեխիայի դեսպան. «Առավոտ» 18/11/2017 10:19 Սիսիանի քաղաքապետը չորս անշարժ գույք ունի. «Փաստ» 18/11/2017 10:14 Հայրիկյանը հացադուլ կսկսի ԿԸՀ-ի դիմաց. «Ժամանակ» 18/11/2017 10:12 Ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. 5 մարդ հոսպիտալացվել է 18/11/2017 10:08 Փոփոխություններ օրենսգրքում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցի արդյունքում. «Հրապարակ» 18/11/2017 09:54 «Հրազդան» ՔԿՀ-ում որոշ դատապարտյալների պարտադրել են գումարով թղթախաղ խաղալ. հարուցվել է քրգործ. «Ժողովուրդ» 18/11/2017 09:47 «Քեթրինի» Միհրանը դեմ քվեարկեց իր իսկ կուսակցության նախագծին՝ բժիշկների հանդեպ «личная неприязнь»-ի պատճառո՞վ. «Փաստ» 18/11/2017 09:40 Միքայել Մելքումյան. «Կարեն Կարապետյանը չկարողացավ տնտեսական մոդելի վրա ազդեցություն ունենալ». «168 Ժամ» 18/11/2017 09:35 Լոս Անջելես-Երևան թռիչքների հետ կապված ոչ մի խնդիր չկա. ՀԺ 18/11/2017 09:31 Զինծառայողների 1000 դրամները շատ դեպքերում զարտուղի ճանապարհներով չեն հասնում իրենց շահառուներին. «Ժամանակ» 18/11/2017 09:28 Տարոն Մարգարյանը պարգևատրել է ինքն իրեն և իր տեղակալներին. «Ժողովուրդ» 18/11/2017 09:14 Ընթանում է ստորագրահավաք՝ դիմելու Սարգսյանին, որ չստորագրի «Զինապարտության մասին» օրենքը 17/11/2017 20:33 Հայտնի են ամենաշատ վարձատրվող երիտասարդ հայտնությունների անունները 17/11/2017 20:20 Ոսկե հավկիթի տեսքով շոգեբաղնիք Փարիզում (Տեսանյութ) 17/11/2017 19:52 Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է 17/11/2017 19:45 Իտալիայում մահացել է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը 17/11/2017 19:28 Նունյես Ֆեռեյրան վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը 17/11/2017 19:23 Իրաքյան բանակը սկսել է երկրում ԻՊ վերջին հենակետի ազատագրման գործողությունը 17/11/2017 19:10 Իրանը և ադրբեջանական «Հյուսիս-Հարավ» նախագիծը 17/11/2017 19:04 Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է ԻՊ-ին ֆինանսավորելու համար 17/11/2017 18:53 Էդվարդ Նալբանդյանը Նիդեռլանդների Սենատի ղեկավարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերը 17/11/2017 18:39 Բռնություն ոստիկանության աշխատակցի նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է 17/11/2017 18:27 Տարոն Մարգարյանը հետևել է Երևանի շախմատի առաջնության ընթացքին 17/11/2017 18:19 Մահացել է «Երեք հրացանակիրներ» ֆիմի դերասաններից մեկը 17/11/2017 18:15 Սերժ Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների Սենատի նախագահին 17/11/2017 18:08 Apple-ը շտկել է ցրտին iPhone X-ի սենսորի աշխատանքի սխալը 17/11/2017 17:47 Ադրբեջանում հերթական երկրաշարժն է գրանցվել, այն զգացվել է նաև Արցախում ու Հայաստանում 17/11/2017 17:33 Ռոստովում Պուգաչովայի և Գալկինի դիմանկարները «զարդարել են» զուգարանի դռները 17/11/2017 17:24 Ջիգարխանյանի որդին խոսել է հոր ու երիտասարդ կնոջ ամուսնական սկանդալի մասին. կան սրբություններ, որոնք չի կարելի ոտնահարել 17/11/2017 17:17 Երևանի «Օլիմպոս» կրթահամալիրում բացվել է զոհված զինծառայողներին նվիրված փառքի սրահ 17/11/2017 17:14 Աբովյան քաղաքի ավագ դպրոցներից մեկն անվանափոխվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի անվամբ 17/11/2017 17:13 Հայ տղամարդը պարտավոր է ծառայել, աղջիկներն էլ պետք է կամավոր ծառայեն. Մանվել Գրիգորյան (Տեսանյութ) 17/11/2017 17:12 Ինչո՞ւ է Նարեկ Դուրյանի՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացումից դուրս մնացել դերասան Վահագն Գալստյանը. մեկնաբանում է պրոդյուսերը 17/11/2017 16:58 Հորդանանում ռազմական ինքնաթիռ են սուզել՝ նոր մարջանի խութի առաջացմանը նպաստելու համար 17/11/2017 16:53 «Կոնվերս Բանկ»-ը վերանայել է ապառիկ վարկավորման պայմանները 17/11/2017 16:34 ԶԼՄ. Ջոնի Հոլիդեյը շտապ կարգով հոսպիտալացվել է 17/11/2017 16:27 Երևանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են 17/11/2017 16:22 Պաշտպան Պեպեն կարող էր ընտրել տաքսու վարորդի մասնագիտությունը` 13 տարեկանում տեղի ունեցած միջադեպի պատճառով 17/11/2017 16:10 ՀՀԿ-ն միացավ «Ելք»-ի՝ մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծին 17/11/2017 15:57 «Բարձր կլասի համագործակցություն է». «Ծառուկյան» խմբակցության նախագծերը ԱԺ հանձնաժողովը ընդունեց 17/11/2017 15:49 Ֆրանսիայում ձերբակալվել է «ռուսական մաֆիայի» 35 անդամ 17/11/2017 15:47 Ջոնի Դեփը վաճառել է Լոս Անջելեսի արվարձանում իրեն պատկանող փենթհաուսը 17/11/2017 15:38 Յունկերը Brexit-ի շուրջ համաձայնություն է ակնկալում դեկտեմբերին 17/11/2017 15:22 Կողոպտիչներն Վինուս Ուիլյամսի տնից 400 հազար դոլար գումարի իրեր են հափշտակել 17/11/2017 15:16 Ամեն հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ 17/11/2017 15:06 Արտեմ Ասատրյանը մասնակցել է ԱՊՀ խորհրդակցական խորհրդի նիստին 17/11/2017 15:01 Թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողության փորձ է կատարվել 17/11/2017 14:57 Մշակվել է Հայաստանի չորս համայնքի 10-ամյա զարգացման ծրագրերը 17/11/2017 14:53 Տեղի է ունեցել Սերենա Ուիլյամսի և Ալեքսիս Օհանյանի ամուսնական արարողությունը 17/11/2017 14:48 Ֆրանսիական ընկերությունը հետաքրքրված է ներդրումներ կատարել Հայաստանի անասնապահության ոլորտում 17/11/2017 14:42 Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դուրս գալ շինհրապարակ, առավել ևս՝ եղանակային պայմանները դա թույլ են տալիս. Վարչապետը Կումայրի կենտրոնի տարածքում էր 17/11/2017 14:35 Նադալը շահել է Ֆրանսիայի սպորտի նախկին նախարարի դեմ դատը 17/11/2017 14:29 ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպը 17/11/2017 14:27 Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան 17/11/2017 14:24 Իլոն Մասկը ներկայացրել է Tesla-ի ինքնակառավարվող առաջին բեռնատարը (Տեսանյութ) 17/11/2017 14:21 ԱԻՆ-ում մեկնարկում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հանրային իրազեկման հայ-ճապոնական ծրագիրը 17/11/2017 14:15 Հունական Ատտիկայում եղանակի պատճառով փակել են բոլոր դպրոցները 17/11/2017 14:09 «Տարոն-Ավիան» այսուհետ թռիչքներ կիրականացնի նաև «Զվարթնոց» օդանավակայանից 17/11/2017 14:02 ՔԿՀ պաշտոնատար անձինք և քննիչները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ 17/11/2017 13:56 Հռոմի Պապը շքեղ Lamborghini-ն նվիրել է բարեգործության (Տեսանյութ) 17/11/2017 13:50 Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ

Տվյալ բաժնի վերջին նյութերը