13/09/2017 18:57
Ո՞վ է ասում, թե Կարեն Կարապետյանը չեղավ այդ փոփոխությունների սիմվոլը. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հերքում է այն տեղեկությունները, թե դաշնակցական նախարարները վարչապետ Կարեն Կարապետյանի հեռանալու օրերն են հաշվում։
«Նման բան չկա, բոլոր այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Վարչապետի գործունեությունը գնահատելու մասին հարցին ի պատասխան Արծվիկ Մինասյանը շտկեց հարցը և նկատեց, որ պետք է գնահատել կառավարության գործունեությունը. «Երբ 2018 թվականից ուժի մեջ կմտնի Սահմանադրությունը իր ամբողջ ծավալով, և յուրաքանչյուր նախարար հաշվետվությամբ հանդես կգա, մինչև այդ, այս պահի դրությամբ գոնե, կառավարությունը ամբողջական է հանդես գալիս, և գնահատականը հնչեցվում է հենց կառավարության ծրագրային դրույթների կատարման ուղղությամբ»։
Որպես բնապահպանության նախարար` Մինասյանն ասաց, որ ծրագրերը իրենց նախանշված ժամկետներում իրականացվում են, ավելին, առաջանցիկ զարգացումներ կան։
Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը չեղավ նախագահ Սերժ Սարգսյանի նախանշած փոփոխությունների խորհրդանիշը, Մինասյանը պատասխանեց հարցով. «Իսկ ո՞վ է ասում, թե չեղավ այդ փոփոխությունների սիմվոլը։ Մենք անում ենք այն, ինչ ամրագրված է քաղաքական համաձայնության ծրագրով»։
Մանրամասն՝ տեսանյութում: