13/09/2017 19:48
Շնորհանդեսի ժամանակ iPhoneX-ի վրա չի գործել դեմքի ճանաչման գործառույթը (Տեսանյութ)
Apple-ի նոր արտադրանքի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին Քուփերթինոյում, iPhone X-ի վրա չի գործել դեմքի ճանաչման գործառույթը (Face ID), հայտնում է «Интерфакс»-ը` հղում անելով The Verge-ին:
Սարքը ներկայացնում էր ծրագրային ապահովման մշակման գծով Apple-ի ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին: Երբ նա փորձել է արգելազերծել iPhone-ը, էկրանին հայտնվել է թվային նշանաբառ գրելու առաջարկությունը: Ֆեդերիգին անմիջապես վերցրել է մի այլ սարք, որի հետ արդեն խնդիրներ չեն ծագել:
Ինչպես գրել է The Verge-ը, շնորհանդեսի ժամանակ թույլ տրված վրիպումը հազիվ թե վկայի Apple-ի նոր սմարթֆոնի համակարգային խնդրի մասին: iPhone-ի՝ մատնադրոշմների սքաներով մոդելները նույնպես թվային կոդ են պահանջում վերաբեռնումից հետո կամ այն դեպքում, երբ սարքը մի քանի ժամ չի օգտագործվել: Այս գործառույթն ապահովում է սմարթֆոնի անվտանգությունը և չի անհետանում Touch ID-ը Face ID-ով փոխարինելուց