13/09/2017 18:02
ԳԴՀ ԱԳ նախարար. Էրդողանը Գերմանիան որպես արտաքին թշնամի է օգտագործում, որպեսզի շեղի ուշադրությունը ներքին տարաձայնություններից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրում է հարաբերությունները Գերմանիայի հետ, որպեսզի շեղի ուշադրությունը իր երկրի ներքին քաղաքականության խնդիրներից: Այս կարծիքը Nordwest Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը, հայտնում է ТАСС-ն:
«Էրդողանը Գերմանիան որպես արտաքին թշնամի է օգտագործում, որպեսզի շեղի ուշադրությունը ներքին տարաձայնություններից: Մենք չպետք Է նրան հարմարվենք», - ասել է նա:
Գաբրիելի խոսքով՝ ԳԴՀ-ի իշխանությունները երկար ժամանակ «մեղմ Էին հակազդում» Անկարայի հարձակումներին: «Բայց հաշվի առնելով, որ Թուրքիայում կալանքի տակ են գտնվում գերմանացիներ, և Թուրքիայի իշխանությունները 680 ֆիրմա հայտարարել են ահաբեկիչների աջակից, մեզ հարկավոր էր հակազդել», - նշել է նախարարը և հավելել, որ «Անկարայի վրա տնտեսական ճնշումը գործուն է»: