13/09/2017 13:19
Նեթանյահու. Իսրայելն աջակցում է քուրդ ժողովրդի՝ պետականություն ձեռք բերելու օրինական ջանքերին
Իսրայելն աջակցում է քուրդ ժողովրդի՝ պետականություն ձեռք բերելու օրինական ջանքերին։ Այս մասն հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով վարչապետի աշխատակազմին:
«Այն ժամանակ, երբ Իսրայելը ինչպես դեմ է ահաբեկչության ցանկացած դրսևորմանը, միաժամանակ աջակցում է սեփական պետականություն ձեռք բերելու քուրդ ժողովրդի ջանքերին», - ասել է Բենիամին Նեթանյահուն։
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվե տեղի կունենա։
Բաղդադը դեմ է նախատեսված պլեբիսցիտի անցկացմանը՝ քրդական իշխանություննների որոշումը որակելով ապօրինի և Իրաքի օրենքներին հակասող։