13/09/2017 14:07
Կառավարությունը նախատեսում է ազատել ԱԱՀ հարկից մեքենաների ներմուծումը
Հայաստանի կառավարությունը նախատեսում է մաքսային հսկողության համար «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում:
Կառավարության մեկ տարվա (2016 թ. սեպտեմբերի 1-ից 2017 թ. օգոստոսի 30) հաշվետվության համաձայն՝ նախատեսվում է նաև հարկային եկամուտների վճարման մեկ միասնական հաշվի ներդրման ապահովում:
Բացի այդ, մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումը նախատեսվում է ազատել ավելացված արժեքի հարկից: