13/09/2017 20:49
Լիբիայի ազգային բանակը վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսը
Լիբիայի ազգային բանակը՝ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսը և հույս ունի առանց մարտի գրավելու Տրիպոլին, հայտարարել է Լիբիայի ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ահմեդ ալ Միսմարին:
«Մենք Բենգազիում ճնշեցինք ահաբեկիչներին: Ներկայում մայրաքաղաք Տրիպոլիի մատույցներում ենք: Այժմ Լիբիայի տարածքի 90 տոկոսը գտնվում է զինված ուժերի վերահսկողության ներքո», - ասել է ալ Միսմարին՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Մոսկվայում:
Նրա խոսքով՝ բանակի վրահսկողության ներքո չեն գտնվում Միսրաթայի օկրուգը և Տրիպոլին: Նա ընդգծել է, որ «ներկայում լիբիական բանակի թվակազմը գերազանցում է 63 հազարը», «լիբիական բանակը մոտավորապես 98 տոկոսով զինված է ռուսական սպառազինություններով»:
Բացի այդ, գեներալի խոսքով, Լիբիայի ազգային բանակը վերահսկում է նավթի բոլոր հանքավայրերը և երկրում նավթի արտահանման կետերը: