13/09/2017 21:00
Հարավային Կորեան առաջին անգամ օդային բազավորման թևավոր հրթիռ է փորձարկել
Հարավային Կորեայի զինվորականներն այսօր առաջին անգամ վարժական հրաձգություններ են անցկացրել ինքնաթիռից արձակված մեծ հեռահարության թևավոր հրթիռով, հայտնել է Հարավային Կորեայի YTN հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ռազմաօդային ուժերին:
Զինվորականների փոխանցմամբ՝ F-15K կործանիչ-ռմբակոծիչն արձակել է գերմանա-շվեդական մշակման «Թաուրուս» հրթիռը: Այն արձակվել Է Չհունչհոն Նամդոյի նահանգի վրայով, ինչից հետո հաղթահարել Է 400 կիլոմետր և հաջողությամբ խոցել թիրախը Չոլա Փուկտոյի նահանգի ափամերձ ջրերում:
YTN-ն նշում է, որ «Թաուրուս» հրթիռը, որն ունի 500 կիլոմետր հեռահարություն և ժամում 1163 կիլոմետր արագություն, կարող է 15 րոպեում հասնել ԿԺԴՀ-ի ցանկացած մարզ, ընդ որում դրա համար հրթիռը կարելի կլինի արձակել Սեուլի շրջանից: