13/09/2017 15:32
Յունկերը հանդես է եկել Շենգենի գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի շուտափույթ միանալու օգտին
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անհրաժեշտ է համարում Բուլղարիայի և Ռումինիայի շուտափույթ միանալը Շենգենի գոտուն: Այդ մասին նա Ստրասբուրգում հայտարարել է Եվրախորհրդարանում ունեցած ծրագրային ելույթի ժամանակ, հայտնում է ТАСС-ը:
«Անհրաժեշտ է, որ Բուլղարիան և Ռումինիան առաջիկայում միանան Շենգենյան գոտուն, իսկ նրանցից անմիջապես հետո՝ Խորվաթիան», - ասել է Յունկերը: Ներկայում Շենգենի գոտու անդամներ են Եվրամիության 28 երկրներից 22-ը: Այժմ այդ համաձայնագրով ընդգրկված տարածքներում ապրում է ավելի քան 400 մլն մարդ: