13/09/2017 17:39
Յունկերը բացառել է ԵՄ կազմ մինչև 2019 թվականը նոր անդամների ընդունումը
ԵՄ-ն չի բացառում հետագա ընդլայնման հնարավորությունը, սակայն մինչ 2019 թվականը նոր անդամների չի ընդունի։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ հավելելով, որ տեսանելի ապագայում Թուրքիայի եվրաանդամակցությունը բացառվում է, փոխանցում է ТАСС-ը:
«Ակնհայտ է, որ այս Հանձնաժողովի և այս Խորհրդարանի լիազորություների ժամանակ (մինչ 2019 թվականը) ընդլայնում չի լինի։ Ոչ մի թեկնածու դեռևս պատրաստ չէ։ Սակայն հետագայում ԵՄ-ում կհաշվվի ավելի քան 27 երկիր», - հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորներին հասցեագրված ամենամյա ուղերձով։
«Անդամակցության թեկնածուները պետք է բացարձակ առաջնահերթություն դարձնեն օրենքի գերակայությունը, արդարադատությունը, մարդու հիմնարար իրավունքները», - ասել է նա։