13/09/2017 13:05
Հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունն աճել է. Փոխնախարար (Տեսանյութ)
Մեր նպատակն է գործարարներին ևս մեկ անգամ ծանոթացնել ամերիկյան GSP արտոնյալ ռեժիմին, այսօր Հայ-ամերիկան առևտրային պալատի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպած համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
«Շնորհիվ այս համակարգի, Հայաստանում արտադրված ապրանքները Միացյալ Նահանգներ ներմուծվում են զրոյական դրույքաչափով», - ասաց փոխնախարարը:
«Ընդհանուր առմամբ այն ապրանքները, որոնք կարող էին օգտվել այս ռեժիմից, դրանցից փաստացի օգտվում է գրեթե 100 տոկոսը: Այսինքն` օգտագործելիության տոկոսը շատ բարձր է: Հայաստանն այս համակարգից լավագույնս օգտվողներից է», - նշեց Գ.Մելքոնյանը:
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ հայ-ամերիկյան առևտրաշրջանառությանը, Գարեգին Մելքոնյանի խոսքով, վերջին մեկ տարում այն զգալիորեն աճել է, ինչպես արտահանման, այնպես էլ` ներմուծման ծավալների առումով:
Մանրամասները` տեսանյութում: