13/09/2017 17:07
Իրանում ահաբեկիչ է ձերբակալվել. Նա ահաբեկչություններ էր նախապատրաստում մայրաքաղաքում
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է ահաբեկչի ձերբակալության մասին, որը կապված է Թեհրանում ահաբեկչական ակտերի շարք պլանավորած «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ ներկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման ստորաբաժանման հետ: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը, փոխանցում է РИА Новости-ն:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ամին Յաամինիի խոսքով՝ կասկածյալը ձերբակալվել է Թեհրան նահանգի Անդիշե քաղաքում:
«Ներկա պահին շատ կարևոր տեղեկություններ ենք ստացել ԻՊ-ի անդամի հեռախոսից: Նա մնում է քննության տակ», - ասել է նա:
Յաամինիի հաղորդմամբ՝ ահաբեկիչների խումբը պլանավորել է 300 ահաբեկչական ակտ իրականացնել մահմեդականների համար Մուհարրամ սուրբ ամսվա ընթացքում: