13/09/2017 19:35
ԱՄՆ-ում և կարիբյան երկրներում «Իրմայի» զոհերի թիվը հասել է 55-ի
ԱՄՆ-ում և Կարիբյան ավազանի երկրներում «Իրմա» փոթորկի զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 55-ի, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Նրա տվյալով՝ մահերից առնվազն 18-ը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին. 12 մարդ մահացել է Ֆլորիդայում, չորսը՝ Հարավային Կարոլինայում, ևս երկուսը՝ Ջորջիայում: Դրա հետ մեկտեղ Կարիբյան ավազանի երկրներում զոհերի ընդհանուր թիվը հասնում Է առնվազն 37- ի:
Զոհվածների թիվը կարող է աճել: