14/09/2017 10:54
Ի՞նչ ստացանք մենք և ինչ կորցրեցինք ԵԱՏՄ-ին անդամագրվելով. Նիկոլ Փաշինյան
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Ելք» խմբակցության նախաձեռնությունը:
«Քիչ առաջ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Հանձնաժողովը պետք է, ըստ էության, եզրակացություն տա հետևյալ հարցի մասին. ի՞նչ ստացանք մենք և ինչ կորցրեցինք ԵԱՏՄ-ին անդամագրվելով, և որքանով է մեր հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից», - գրել է պատգամավորը: