18/09/2017 13:29
Թրամփի անձնական փաստաբանը Սենատում ցուցմունք կտա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Մայքլ Քոենը երեքշաբթի ցուցմունք կտա, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով CNN–ին։
«Քոենը CNN–ին հայտնել է, որ ելույթ կունենա երեքշաբթի սենատի՝ հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովում», – ասված է հայտարարության մեջ։ Ընդ որում, հեռուստատեսությունը իրավաբանի խոսքը չի մեջբերել։
Հեռուստաընկերության աղբյուրները հայտնում են, որ Քոենը ցուցմունք տալուց առաջ չի երդվելու։
Հետախուզության հանձնաժողովի կայքում հաղորդվում է, որ երեքշաբթի կկայանա փակ ճեպազրույց։
Օգոստոսի վերջին New York Times–ը հայտնել էր, որ Քոենը ԱՄՆ կոնգրեսին մանրամասն բացատրություններ էր ներկայացրել ռուսական իշխանությունների հետ կապերի մեղադրանքով։