18/09/2017 18:06
«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում շրջանառության մեջ դրվեցին նոր նամականիշներ
«Զինծառայողների ապահովագրության հիմանդրամ» թեմային նվիրված նոր փոստային նամականիշներ մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում:
Նամանակիշների դիզայնի հեղինակներն են «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանն ու Վահե Մուրադյանը:
Նամականիշները տպագրվել են Ֆրանսիայի «Cartor» տպարանը: Դրանք ստորագրեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արման Խաչատրյանը: