19/09/2017 17:17
«Թալիմ» թայֆունը Սախալինում վնասել է 70 տուն և երկու դպրոցի տանիք
ՌԴ Սախալինի մարզի իշխանությունները հաշվում են երկուշաբթի «Թալիմ» թայֆունի պատճառած վնասները։ Թայֆունը վնասել է 70 տուն և երկու դպրոցի տանիք, հայտնել է նահանգապետի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն։
Տրոպիկական թայֆունը նախօրեին էր հասել Սախալինի մարզ։ Այն իր հետ ուժեղ քամիներ և անձրևներ է բերել։ Կուրիլյան կղզիներում քամու արագությունը հասել է վայրկյանում 40 մետրի։
«Ընդհանուր առմամբ ցիկլոնը վնասել է 70 տների տանիք։ Հարավկուրիլյան շրջանում վնասվել են բազմաբնակարանյին շենքերի 5 տանիքն։ Իսկ հարևան Կուրիլյան շրջանում օդային տարերքը շրջկենտրոնում վնասել է դպրոցի շենքի ճակատը և բնակելի տների 6 ծխնելույզները»,-ասվում է հաղորդագրության մեջ։