19/09/2017 13:07
Չես կարող ասել՝ բացարձակապես ոչ մի զիջում, ոչ մի խոսակացություն, ստատուս քվոն ոնց որ կա, այնպես պետք է պահպանվի. Արմեն Ռուստամյան
Դաշնակցության տեսակետը համընկնում է այն մոտեցման հետ, որն ամրագրել է Արցախի ժողովուրդն իր երկու հանրաքվեների միջոցով, Ազատության եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկ արված հայտարարությանը:
«Այդտեղ զիջումների մասին խոսվում է, բայց պայմանով, որ վերականգնվի ԼՂՀ տարածքային ամբողջականությունը և ճանաչվի ԼՂՀ անկախությունը», - նշեց Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով, որ դրանց դիմաց Ղարաբաղի ժողովուրդը պատրաստ է զիջումների:
Ռուստամյանը նկատեց, որ որևէ զիջման մասին խոսք չի լինի, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը:
«Կճանաչի, կսկվեն բանակցություններ, մյուս կողմից էլ չես կարող ասել՝ բացարձակապես ոչ մի զիջում, ոչ մի խոսակցություն, ստատուս քվոն ոնց որ կա, այնպես պետք է պահպանվի: Այդ պարագայում դու ասում ես՝ ես բանակցություններից դուրս եմ գալիս: Բանակցություննեը չի կարելի վտանգել», - հավելեց նա: