19/09/2017 09:52
Արտերկրից հյուրեր կժամանեն «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի 140-ամյակին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 140-ամյակն է, ինչի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված:
Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար արտերկրից բազմաթիվ հյուրեր՝ պաշտոնյաներ, գործարարներ կժամանեն, կլինեն տոնակատարություններ, տարատեսակ հանդիպումներ: Ծառուկյանի շրջապատում գաղտնի են պահում թե՛ միջոցառումների, թե՛ հյուրերի ցանկը: