Կանաչապատ տարածքների կրճատումը կբերի եղանակի փոփոխության. Գագիկ Սուրենյան

19/09/2017 09:50

Կանաչապատ տարածքների կրճատումը կբերի եղանակի փոփոխության. Գագիկ Սուրենյան


2017 թվականի ամռան ընթացքում գրանցված ջերմաստիճաններն աննախադեպ էին, ինչի արդյունքում հնարավոր չեղավ խուսափել նաև տարերային աղետներից: Հրդեհներ բռնկվեցին ոչ միայն մասնավոր տարածքներում, այլև՝ պետական հսկայածավալ արգելոցներում:

Բարձր ջերմաստիճանը պահպանվում է առ այսօր. աշնան առաջին ամսվա գրեթե ավարտին հանրապետությունում դեռևս եղանակն օրացուցային չէ:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի հետ:

- Պարոն Սուրենյան, քանի որ որոշակիորեն զով եղանակ է, կարելի՞ է ենթադրել, որ ամառային սաստիկ շոգերն այլևս ետևում են:

- Ո՛չ, այս տարի այն բացառիկ սեպտեմբերներից է, որը ջերմային ֆոնի առումով աննախադեպ է: Մոտենում է ամսի 20-ը, բայց հանրապետության հովտային շրջաններում՝ Արարատյան դաշտավայրում, Սյունիքի հովիտներում, Տավուշի հովտային գոտիներում դեռևս հուլիս-օգոստոս ամիսների ջերմային ֆոն է, ջերմաստիճանը ցերեկային ժամերին հասնում է մինչև 35, երբեմն՝ մինչև 36 աստիճանի, որը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով: Ու եթե այս պահին գնահատենք ոչ թե ամսաթվային, այլ զուտ կլիմայական ցուցանիշներով, ապա կարելի է ասել՝ ներկայումս ամառ է:

- Եվ որքա՞ն ժամանակ կշարունակվի այս եղանակը:

- Առաջիկա 5 օրերի ընթացքում մենք կշարունակենք գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Ջերմային բարձր ֆոնը ոչ միայն պահպանվելու է, այլև ամսվա 19-20 ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը մոտ 2 աստիճանով կբարձրանա: Տեղումներ դեռևս չեն սպասվում:

- Դուք դեռ մայիս ամսին էինք հայտարարել, որ այս տարի աննախադեպ շոգ ամառ է լինելու: Ինչո՞վ էր պայմանավորված բարձր ջերմային ֆոնը, և արդյոք սա կարելի էր անոմալ երևույթ համարել:

- Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն էր, ինչի ժամանակ տաք օդի ներհոսքը մի քանի անգամ ավելացավ Հայաստանի տարածքում… Ինչ վերաբերում է անոմալիային, ապա, այո ՛, անոմալ շոգ ամառ էր ու այդ երևույթը հիմա էլ շարունակվում է: Մենք այսպիսի սեպտեմբեր չենք ունեցել 100 տարիների ընթացքում. ամեն օրը գերազանցում է նախորդ տարիների այդ օրվան:

- 2017-ի ամառը նաև հրդեհաշատ էր: Ոմանք դա պայմանավորում են եղանակային, ոմանք էլ՝ մարդկային գործոնով: Դո՞ւք ինչ տեսակետ ունեք այս հարցի շուրջ:

- Երկու գործոնի հետ էլ կապված է: Բնականաբար, առաջնահերթ եղանակային գործոնն է, քանի որ երկարատև շոգն ու անձրևազուրկ օրերը կրակի համար ամենանպաստավորն են: Լանդշաֆտը չորանում է, ու բավական է մի փոքր կայծ լինի՝ հրդեհը պաատրաստ է: Եթե անձրև տեղացած լիներ ու խոնավ լիներ, նման բռնկումներ չէին լինի: Մենք 30 օրից ավելի է՝ տեղումներ չենք ունեցել, վերջին անձրևը եկել է օգոստոսի 17-ին, դրանից առաջ էլ 25, 30 օր չոր եղանակ է եղել:

- Անտառների հրդեհվելը, կանաչապատ տարածքների կրճառումը հնարավո՞ր է նպաստեն, որ եղանակը հաջորդ տարի էլ ավելի փոփոխվի մեզ մոտ:

- Միանշանակ, կանաչապատ տարածքների կրճատումը բերում է միայն ու միայն կլիմայական պայմանենրի սրման, օդի ջերմաստիճանի լրացուցիչ բարձրացման: Եթե շոգը տաք հոսանքի հետ գալիս է ու գրացում 38 աստիճան, ծառերի բացակայության արդյունքում երկրի մակերևույթը լրացուցիչ տաքանում ու ջերմաստիճանն ավելանում է:

- Այս ամառվա ամենաբարձր ջերմաստիճանը ե՞րբ է եղել և որքան:

- Հուլիսի 29-ին Արարատում 42,6 աստիճան է գրանցվել, Երևանում՝ 41,8 աստիճան: Բայց 10 օր տատանվել է 40-42 աստիճանի միջև, 23 օր՝ 38-39 աստիճանի: Շա՜տ տևական էին այդ շոգերը:

- Բայց միևնույն է՝ ոչ աշխատանքային օրեր չհայտարարվեցին:

- Բայց ինչո՞ւ պետք է հայտարարվեին: Մենք չունենք օրենք, որ պետք է 40 աստիճանը գերազանցելու դեպքում ոչ աշխատանքային հայտարարվի: Պատկերացնո՞ւմ եք, նման օրենք լիներ, ու այդ օրերին հիվանդանոցները կամ մյուս շատ կարևոր կառույցներ չաշխատեին…

- Խոսքս վերաբերում է բացօթյա տարածքում աշխատող մարդկանց՝ շինարարներ, ասֆալտապատող բանվորներ…

- Դա արդեն մասնավոր կազմակերպման խնդիր է: Մենք պաշտոնապես զգուշացնում ենք, թե որ ժամերին է վտանգավոր արեգակի ուղիղ ճառագայթների տակ գտնվելը, որոշողն իրենց ղեկավարներն ու, ինչու ոչ, աշխատողներն են: Պետությունը չի կարող մասնավոր սեկտորին պարտադրել՝ ինչ անել:

- Շոգից պաշտպանվելու ի՞նչ եղանակներ էիք Ձեզ համար ընտրել:

- Այն, ինչը բոլորին էինք խորհուրդ տալիս. արևի տակ չմնան, շատ հեղուկներ խմեն… Ամեն մեկը պաշտպանվելու իր տարբերակն ունի: Ես էլ շաբաթ-կիրակի օրերին լեռներում եմ լինում, դա իմ թուլությունն է (ժպտում է՝ հեղ)...

- Ռուսական լրատվամիջոցներից մեկը վերջերս տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Ասիայում և Եվրոպայում 2017 թվականի աշունը լինելու է կարճատև, բայց տեղումնառատ, առաջիկա ձմեռն էլ 100 տարվա մեջ լինելու է ամենացրտաշունչն ու ձնառատը: Արդյոք այս կանխատեսումն իրական է, ու այդ պատկերը սպառնում է նաև Հայաստանին:

- Դա պաշտոնական հայտարարություն չէր, ու ես էլ այն հերքեցի: Ոչ մի երկրի հիդրոմետ ծառայություն նման հայտարարություն չի արել: Դրանք կեղծ կայքերի լուրեր են, որոնք ամեն տարի այս ժամանակահատվածում հրապարակվում են՝ դիտումներ հավաքելու համար:

- Իսկ ձմռան կանխատեսումներն արդեն հայտնի՞ են:

- Ո՛չ, այդ ուսումնասիրությունները, գիտական վերլուծությունները կավարտվեն նոյեմբեր ամսին, ու մենք այդ ժամանակ հանրությանը կներկայացնենք առաջիկա ձմռան կանխատեսումները: Ուսումնասիրությունները, որոնք կատարվում են երկրագնդի մասշտաբով, դեռևս ավարտված չեն: Այնպես որ, ներկա պահին շատ շուտ է ձմռան մասին խոսելը:

- Դեռ վաղ ժամանակներից մարդիկ հավատում էին, որ որքան սաստիկ է լինում ամառը, նույն սաստկությամբ էլ հաջորդող ձմեռն է լինում: Իրականության նշույլ դրա մեջ կա՞:

- (Ժպտում է՝ հեղ.) Եթե այդպես լիներ, տրամաբանորեն, պետք է անընդհատ միմյանց հաջորդեին շոգ ամառներ ու ցուրտ ձմեռներ… Իհարկե, նման բան չկա:

- Պարոն Սուրենյան, շատերը կարծում էին, որ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի պաշտոնը ստանձնելուց հետո հանրության համար առավել քիչ հասանելի եք…

- Բայց ինչո՞ւ պետք է ոչ հասանելի լինեմ, եթե ծառայում եմ իմ ժողովրդին: Մարդու պաշտոնը բարձրացնում են, որ ծառայեն, ոչ թե մեկուսանան, փողկապը կապեն, նստեն իրենց սենյակներում ու զբաղվեն ինքնամեծարմամբ: Անկախ պաշտոնից՝ ես միշտ էլ հասանելի եմ լինելու ու անմիջական շփվելու եմ ժողովրդի հետ: Արդյունքում մարդիկ հավատով են լցված իմ անձի և աշխատանքի նկատմամբ: Շինարարը, գյուղատնտեսը լսում ու մեր տված ինֆորմացիան օգտագործում են ի նպաստ իրենց աշխատանքի: Սա կարևոր ոլորտ է, ու պետք է հանրությանը ինֆորմացված պահենք: Ես այդ շփումից հաճույք եմ ստանում:

- Բայց ոմանք Ձեր այդ անմիջականությունը, ֆեյսբուքյան գրառումները ճիշտ չեն համարում: Վերջերս նույնիսկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Ձեր գրառումների առումով Ձեզ մեղադրեց…

- Այո ՛, շատ վիրավորական բառեր էր օգտագործել, բայց ես պարզապես արհամարհեցի իր գրառումը: Բայց այդ գրառմանը շատերը պատասխանեցին…

- Իրականում, եղանակի տեսության մասին անհատական նամակները Ձեզ երբեմն չե՞ն բարկացնում:

- Իսկապես, այդ նամակները թիվ ու սահման չունեն, ես չեմ հասցնում բոլորին պատասխանել: Բայց հնարավորինս աշխատում եմ պատասխանել, երբ զգում եմ, որ մարդը նորմալ հարց է տալիս ու պատասխանն իր համար շատ կարևոր է, օրինակ, ինչպես վերևում նշեցի՝ գյուղատնտես է ու պատրաստվում է ծառերին թունաքիմիկատներ ներարկել…

- Գիտեմ, որ զվարճալի բովանդակությամբ նամակներն էլ քիչ չեն: Զրույցի վերջում ո՞րը կհիշեք մեզ համար:

- Դա նախորդ տարի էր, նույնիսկ հրապարակել եմ իմ էջում. նախորդ տարվա ամառը մի քիչ սառն ու տեղումնառատ էր: Գավառից մի տղա, ով Սևանի ափամերձ հատվածում դոմիկներ ուներ, ինձ խնդրում էր, որ Վարդավառի օրերին Քյավառի կողմի ջերմաստիճանը մի քիչ բարձր հայտարարեմ, որպեսզի ժողովուրդը գնա այնտեղ հանգստանալու: Շատ ծիծաղեցինք, բայց շատ «համով» նամակ էր (ծիծաղում է՝ հեղ.):

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը 24/04/2024 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ 24/04/2024 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր 24/04/2024 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին 24/04/2024 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ 24/04/2024 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) 24/04/2024 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ 24/04/2024 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 24/04/2024 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան 24/04/2024 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 24/04/2024 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 24/04/2024 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր 24/04/2024 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ 24/04/2024 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը 24/04/2024 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 24/04/2024 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել 24/04/2024 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 24/04/2024 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար 24/04/2024 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան 24/04/2024 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում 24/04/2024 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը 24/04/2024 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին