19/09/2017 17:50
Գարո Փայլանին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդալ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպել է հայազգի թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչ Գարո Փայլանը, տեղեկացնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Գարո Փայլանը հանդես է եկել կարճ ելույթով ու պատասխանել ուսանողների հարցերին:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյան Փայլանին շնորհել է ԵՊՀ ոսկե մեդալը:
Հիշենենք, որ Գարո Փայլանը Հայաստան է ժամանել «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաոժղովին մասնակցելու համար: