19/09/2017 10:04
Կարո Եղնուկյանի երեխաները բերման են ենթարկվել ոստիկանություն
Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը:
«Կոնկրետ ահազանգի հիման վրա ոստիկանություն բերման են ենթարկվել անձինք: Մանրամասները ավելի ուշ կհաղորդվեն», - ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հայ Կանանց ճակատից հայտնում են, որ նրանք բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ սփյուռքահայ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս։