19/09/2017 15:35
ՄԱԿ-ի ղեկավարը և Իրանի նախագահը պաշտպանել են միջուկային գործարքը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը երկուշաբթի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ քննարկել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի հաստատումը, որը կնքվել է 2015 թվականին, հայտնել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:
Զրուցակիցները հանդես են եկել ի պաշտպանություն ԱՄՆ-ի կողմից քննադատվող համաձայնագրի, նաև կարծիքներ փոխանակել այլ հարցերի շուրջ:
«Գլխավոր քարտուղարը և նախագահը քննարկել են Գործողությունների համատեղ համապարփակ պլանը՝ ընդգծելով բոլոր մասնակիցների կողմից դրա ամբողջական ու արդյունավետ կատարման կարևորությունը:
Երկու ղեկավարները կարծիքներ են փոխանակել ընդհանուր անհանգստություն առաջացնող տարածաշրջանային հարցերի, նաև բռնի ծայրահեղականությանը հակազդելու վերաբերյալ Իրանի նախաձեռնության շուրջ», - ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ: