19/09/2017 20:25
Սաակաշվիլին ասել է, թե որքան կմնա Կիևում
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայում ապրել այնքան, որքան անհրաժեշտ է «ուկրաինացի ժողովրդի լիակատար հաղթանակի համար», հայտնում է РИА Новости-ն:
«Ինձ համար Ուկրաինան իմ կյանքի գործն է, ինչ էլ որ ասեն, ես իմ չափահաս կյանքի 12 տարիներն անցկացրել եմ Ուկրաինայում… Այս փողոցը (Ինստիտուտսկայա - խմբ.) ինձ համար հարազատ է ոչ այն պատճառով, որ այստեղ վազում էի հանրահաքների ժամանակ, այլ այն պատճառով, որ ես նաև այստեղ վազում էի տարբեր աղջիկների հետ: Ուստի, ես իմ տանն եմ, դա նույն իմ տունն է, ինչպես և Վրաստանը… Ես Ուկրաինայում կապրեմ այնքան, որքան անհրաժեշտ է ուկրաինացի ժողովրդի լիակատար հաղթանակի համար»,- ասել է Սաակաշվիլին երեքշաբթի Կիևում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը որքան երկար է մտադիր մնալ երկրում:
Ավելի վաղ նրա «Նոր ուժերի շարժում» կուսացությունում հայտնել են, որ Սաակաշվիլին պատրաստվում Է Կիև այցելել հոկտեմբերի 17-ին և իր պահանջները հնչեցնել իշխանություններին: