19/09/2017 10:06
Սամվել Կարապետյանը կֆինանսավորի «Արարատ» ֆուտբոլային ակումբը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ մոսկվայաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դարձել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկը:
Ուշագրավ է, որ 2017թ. մայիսի սկզբին Կարապետյանն առանց որևէ հիմնավորման և պատճառի հրաժարական տվեց Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Մոսկովյան «Արարատ»-ի դոնորներից մեկը դառնալու մեր մեծահարուստ հայրենակցի որոշումը խոսում է այն մասին, որ Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը լքելու որոշումն իրականում կապված է եղել Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ նրա ունեցած լարված հարաբերություններով»։