19/09/2017 19:19
Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելու հրավեր «Ելք»-ին պաշտոնապես ուղարկվել է. Վահրամ Բաղդասարյան
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, որ ԱԺ «Ելք» խմբակցությանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին մասնակցելու հրավեր ուղարկվել է:
«Ես ճշտել եմ՝ համապատասխան գերատեսչության կողմից հրավերն ուղարկվել է «Ելք» դաշինքին, և ինձ Ազգային ժողովի աշխատակազմը զեկուցել է, որ սեպտեմբերի 15-ին հրավերը հանձնվել է խմբակցությանը», - տեղեկացրեց Վահրամ Բաղդասարյանը:
Նկատենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ համաժողովին մասնակցելու հրավեր իրենց չի ուղարկվել և կարծիք էր հայտնել, որ Հայաստան-Սփյուռք համաժողովը «իշխանական ժողով է»:
Այս առնչությամբ Բաղդասարյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով. «Շատ ստահոդ հայտարարությունների հեղինակ են իրենք, և ես չեմ մեկնաբանում նման հայտարարությունները»: