19/09/2017 16:11
Ռուսաստանը վերջնականապես վերացրեց ադրբեջանական համայնքը
Ռուսաստանի վերաքննիչ գերագույն դատարանը անփոփոխ է թողել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարման մասին որոշումը, փոխանցում է «հաքքին.ազ»-ը:
Դատարանը հրաժարվել է բավարարել կազմակերպության դիմում-բողոքը՝ Գերագույն դատարանի մայիսի 15-ին ընդունած որոշման մասին: Որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել:
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը» մի շարք օբյեկտիվ հանգամանքների է բախվել, որոնք խոչընդոտել են ՌԴ արդարադատության նախարարության մի շարք պահանջների կատարմանը:
Իր հերթին, ՌԴ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է խախտումների խորը բնույթի մասին, որոնցից մի քանիսը կրկնվել են պարբերաբար: