19/09/2017 10:29
Նուռնուս գյուղում այրվել է կուտակած անասնակեր
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 01:43-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվում է կուտակած անասնակեր, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գլխավոր փողոցի 2-րդ փակուղու Ա. Ա.-ին պատկանող թիվ 8 տան մոտակայքում այրվում է մոտ 750 հակ կուտակած անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:29-ին, մարվել՝ 06:23-ին: