19/09/2017 14:39
Կոտայքի մարզում 72-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է արաբ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսին, կան վիրավորներ
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Մասիս քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ռազմիկ Մարտիրոսյանի վարած Mitsubishi մակնիշի 35 GA 830 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արտյոմ Մամբրեյանի վարած Neoplan մակնիշի 25 ՕՕ 219 համարանիշի ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու նրա ուղևորուհին՝ Մաիսիսի բնակչուհի՝ 49-ամյա Սուսաննա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր նախ տեղում են առաջին բժշկական օգնությունը ցուցաբերել վիրավորներին, հետո նոր տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: