19/09/2017 10:33
Որոշ սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացը ավտոմատացվել է
Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրվել է «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագրի տրամադրման» համակարգը, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ընթացիկ տարվա հունիսից գործող համակարգն ավտոմատացնում է ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացը` փոխարինելով թղթային եղանակով դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, ընդունման, մշակման և արտոնագրի տրամադրման գործընթացին:
Համակարգի կիրառմամբ մի քանի անգամ արագացվել և դյուրինացվել է հայտերի ներկայացման և համապատասխան արտոնագրերի տրամադրման գործընթացը: