19/09/2017 12:50
Սերժ Սարգսյանին փոխարինող չկա. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա։
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինքն էլ է համաձա՞յն իր կուսակիցների հետ, որ ապրիլին վարչապետ պետք է լինի Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Մինչև ապրիլ ամիսը դեռ երկար ժամանակ կա»:
Հարցին, թե քաղաքապետը համաձա՞յն է, որ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահն է, և այո, իմ կարծիքով, ՀՀԿ նախագահին փոխարինող չկա»: