19/09/2017 17:03
Աշխարհում մոտ 40 մլն մարդ ստրկության մեջ է հայտնվել
Աշխարհում մոտ 40 մլն մարդ ստրկության զոհ է դարձել, պարզվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության հետազոտությամբ որն անցկացվել է Walk Free Foundation-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ, փոխանցում է RG-ն:
Ինչպես նախկինում, ստրկությունը վառ արտահայտված գենդերային երանգ ունի: 40 միլիոն մարդուց 29 միլիոնը կանայք և աղջիկներ են: Նրանցից 99 տոկոսին ընդգրկել են սեքս ինդուստրիայի մեջ:
Բացի այդ, մասնագետները պարզել են, որ 7-ից մինչև 15 տարեկան 152 մլն երեխա դարձել է հարկադիր աշխատանքի զոհ: Հիմնականում Աֆրիկայում, որտեղ են գտնվում աշխատանքի ցածր արտադրողականությամբ երկրները: Երեխաների մեծ մասը (70,9 տոկոսը) ընդգրկված է գյուղատնտեսական աշխատանքների մեջ, յուրաքանչյուր 5-րդը՝ ծառայությունների ոլորտում, 11,9 տոկոսն աշխատում է արտադրություններում: