20/09/2017 10:29
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հրահանգով բեկանվում են նրա համար անցանկալի դատավորների քննած գործերը. «Ժողովուրդ»
Դատական համակարգի ներսում լարվածությունը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ»-ը գրել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հրահանգով բեկանվում են նրա համար անցանկալի դատավորների քննած գործերը՝ նպատակ ունենալով կամաց-կամաց ազատվել այդ մարդկանցից:
«Բանը հասել է այնտեղ, որ դատավորներն այլևս Ռշտունու և վերաքննիչի մասին խոսելիս անվայելուչ են արտահայտվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել Գեղարքունիքի մարզի դատախազ Սևան Շհոյանի, ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքում ԱԱԾ-ի իրականացված հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որտեղ դատավոր Աղվան Պետրոսյանը նույն դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի հետ խոսում է ՀՀ վերաքննիչ դատարանի անկանխատեսելիության մասին և կոպիտ բառերով հիշատակում նրան», - գրել է թերթը: