20/09/2017 16:41
Ավստրալիայի ոստիկանությունը նախազգուշացրել է Սիդնեյում խոշոր ահաբեկչության անխուսափելիության մասին
Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության կոմիսարի օգնական Մարկ Մերդոկը հայտարարել է Սիդնեյում խոշոր ահաբեկչության անխուսափելիության մասին, հայտնում է РИА Новости-ն;
«Չնայած այն ամենին, ինչ արվում է, և լավ աշխատանքին, որն իրականացնում են իրավապահ մարմինները և հետախուզությունը, չցանկանալով առաջացնել հասարակությունում անտեղի վախ, դա տեղի կունենա», - ասել է Մերդոկը, որը գլխավորում է հակաահաբեկչական բաժինը:
Ոսիկանի խոսքով՝ վտանգ են ներկայացնում միայնակ գործող անձինք կամ խմբերը, որոնց մասին իշխանություններին հայտնի չէ:
«Մենք կարող ենք լուծել խնդիրը, որի մասին մենք գիտենք: Բայց վտանգը հենց նրա մեջ է, ինչ մենք չգիտենք», - ասել է նա:
Ավստրալիայի իշխանությունները հուլիսի 30-ին հայտարարել են Սիդնեյից ԱՄԷ թռչող ինքնաթիռում ահաբեկչություն կանխելու մասին: