20/09/2017 09:37
Արկածներով հայտնի ԱԻ պետ Մուշեղ Ղազարյանը կեղծ դիպլոմով ունի. «Հրապարակ»
ԱԻՆ փրկարար ծառայության բաժնի պետ, գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմ Մուշեղ Ղազարյանը, որը հայտնի է իր արկածներով, «Հրապարակ»-ի տեղեկություններով, կեղծ դիպլոմով է սկսել աշխատանքային կարիերան։
«Ռուսաստանյան մի բուհի, կարծեմ՝ Տիրասպոլի փաստաթուղթ է ձեռք բերել, ապա դրա հիման վրա միանգամից նստել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրս։ Ուշագրավ է, որ 1-ին կրթության փաստը նշված չէ նրա կենսագրականում, որը զետեղված է ԱԻՆ պաշտոնական կայքում, նշված է միայն ԵՊՀ իրավաբանի մասնագիտությունը, սակայն նա պետք է դրանից առաջ որևէ բուհ ավարտած լիներ՝ բաժնի պետի պաշտոն զբաղեցնելու համար։
Ղազարյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ 1996-98 թթ. ՊՆ կարգապահության պետն է եղել, ինչը, փաստորեն, անօրինական է, քանի որ բաժնի պետի պաշտոնի համար պարտադիր բարձրագույն կրթություն է պահանջվում։ Բացի այդ, եթե 2-րդ դիպլոմի հիմքում առաջին կրթության կեղծ վկայական է դրված, ապա 2-րդ կրթությունն էլ է առոչինչ ճանաչվում», - գրել է թերթը։