20/09/2017 15:37
Իսպանիայում ձերբակալություններ են կատարվել Կատալոնիայում հանրաքվեի նախապատրաստման պատճառով
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան 12 մարդու է ձերբակալել Կատալոնիայում անկախության հանրաքվեի նախապատրաստման հետ կապված հատուկ գործողության ընթացքում, Ժեներալիտետի (կառավարության) ղեկավարը խորհրդականների նիստի է հրավիրել, հայտնել է Pais հրատարակությունը հղում անելով կառավարական աղբյուրների, փոխանցում է РИА Новости-ն:
Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ ձերբակալվածների թվում են՝ Ժեներալիտետի Հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի, սոցիալական հարցերի վարչության, էկոնոմիկայի ու ֆինանսների վարչության և արտաքին գործերի վարչության աշխատակիցներ: Նրանցից մի քանիսը կապված են հանրաքվեի վերաբերյալ նյութերի տարածման հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները ձերբակալել են Կատալոնիայի Ժեներալիտետի փոխնախագահի տեղակալ Հոսեպ Մարիա Հովեին: Նրանք նաև խուզարկություններ են կատարել Ժեներալիտետի շենքում և կառավարական այլ հիմնարկություններում՝ հայտնաբերելու հանրաքվեի նախապատրաստման հետ կապված փաստաթղթեր: