20/09/2017 15:25
Լավրովը Թիլերսոնին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն չսպասված հյուր է Սիրիայում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպմանը նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն չսպասված հյուր է Սիրիայում, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք հաստատել ենք մեր մոտեցումն առ այն, որ, ընդունելով Սիրիայում ամերիկյան կոալիցիայի լինելը, այն, միևնույն է, այնտեղ չսպասված հյուր է», - ասել է Լավրովը լրագրողներին:
Ավելի վաղ Պետքարտուղարությունում հայտարարել են, որ ամերիկացի զինվորականները կհեռանան Սիրիայից ԻՊ-ի ամբողջական ոչնչացումից հետո:
Լավրովի և Թիլերսոնի բանակցությունները կայացել են Նյու Յորքում: Դա արդեն այս տարի երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների յոթերորդ հանդիպումն է: