20/09/2017 18:29
Չաղտոտել, հետո մաքրել. «Լիդիան Արմենիան»-ն արձագանքում է բնապահպանների մտահոգություններին (Տեսանյութ, լուսանկարներ)
Ամուլսարի ոսկու հանքավայրում այժմ, երբ շինարարություն է ընթանում, շուրջ 1310 աշխատատեղ է ապահովված, իսկ արդեն հանքի շահագործման փուլում շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը մոտ 720 աշխատատեղ է խոստանում:
Օրերս «Էկո մեդիա լրագրողներ» ցանցի նախաձեռնությամբ մի քանի լրագրող հնարավորություն ունեցավ այցելել Ամուլսար, մոտիկից ծանոթանալ «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությանը:
Ընկերությունը ծրագրում է հանքը շահագործել 2018-ի 3-րդ եռամսյակում:
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե այս պահին որևէ խոչընդոտ կա՞ հանքի շահագործման մեկնարկի համար, «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը պատասխանեց. «Ոչ: Ոչ մի խոչընդոտ չկա, այս պահի դրությամբ մենք շինարարության փուլում ենք, ոչ մի խոչընդոտ տեսանելի ու անտեսանելի չենք տեսնում հանքը շահագործելու համար»:
Մեր մյուս հարցին, թե ընկերությունում ասում են՝ խոչընդոտ չկա, բայց բնապահպանները հայտարարում են, թե կան իրական խոչընդոտներ հանքի շահագործման հարցում, Ստեփանյանը արձագանքեց.
«Նրանց մտահոգությունները, մեր խորին համոզմամբ, մեր կողմից արված 6 մլն դոլար արժողությամբ բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման մեջ լրիվ կան: Այնտեղ խոսում ենք և այդ խնդիրների մասին, և անդրադառնում ենք այդ խնդիրների լուծմանը: Մարդիկ կան, որ գտնում են, թե բավարար չէ, մարդիկ էլ կան, որ պնդում են, թե այդ հետազոտությունները չկան: Մենք գիտենք, որ կան և գիտենք, որ բոլոր այդ միջոցառումները գործում են»:
Մանրամասն՝ տեսանյութում: