20/09/2017 13:20
Կոնվերս բանկում նվազագույնը 100 հազար դրամ «Աշնանային» ավանդ դնելու դեպքում ավանդատուն կօգտվի բանկի ակցիայի ընձեռած հնարավորություններից
Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, առաջարկում է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով «Աշնանային» ավանդ և օգտվել ակցիայի ընձեռած հնարավորություններից:
Ավանդի ժամկետը 12 ամիս է, տարեկան անվանական տոկոսադրույքը 9% է, իսկ Ինտերնետ Բանկ համակարգով ներդրման դեպքում՝ 9.5%: Ավանդի ողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ժամկետի ավարտին:
«Ակցիայի շրջանակներում 200000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ավանդ ներդրած հաճախորդներին Visa Classic , MasterCard Standard, MC Woman’s, Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum, Visa Infinite վճարային քարտեր կտրամադրվեն անվճար, առանց սպասարման վճարի: Զուգահեռաբար, նրանց ավանդի գումարի մինչև 90 տոկոսի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն կընձեռվի», - ասացին Բանկում՝ հավելելով, որ «Աշնանային» ավանդ ներդրած անձինք Բանկի գործընկերների ցանցում կօգտվեն նաև գումարի հետվերադարձի հնարավորությունից:
«Աշնանային» ավանդի մանրամասներն՝ այստեղ: