20/09/2017 18:15
Մերձդնեստրը խնդրել է ՄԱԿ-ին՝ դիտորդ պետության կարգավիճակ տրամադրել
Մերձդնեստրի Գերագույն խորհրդի (խորհրդարան) պատգամավորները չորեքշաբթի միաձայն քվեարկել են չճանաչված հանրապետությանը դիտորդ պետության հատուկ կարգավիճակ տրամադրելու դիմում ընդունելու և այն ՄԱԿ-ին ուղարկելու օգտին, հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Դիմումը հասցեագրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Միրոսլավ Լայչակին:
«Մերձդնեստրը կարող է և պատրաստ է դառնալ ՄԱԿ-ի պատասխանատու և հուսալի գործընկեր, որը կապահովի կես միլիոնանոց ժողովրդի դեմոկրատական, առաջադիմական և խաղաղ զարգացումը Եվրասիայի «սրտում»:
Այս համատեքստում դիմում եմ ձեզ՝ խնդրելով քննարկել Մերձդնեստրին ՄԱԿ-ում դիտորդ պետության հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցը», - ասված է ուղերձի տեքստում, որն ստորագրվել է Մերձդնեստրի Հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկու և խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Շչերբայի կողմից: