20/09/2017 12:01
Նալբանդյանն ու ԱՄԷ արտգործնախարարը քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Գոհունակությամբ նշվել է, որ վերջին շրջանում ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերություններին, խթանել են առևտրատնտեսական կապերը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առաջիկայում նախատեսվող այցելությունների նախապատրաստական աշխատանքներին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերին: