20/09/2017 12:26
Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Կանադայի իր գործընկերոջը
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-կանադական ակտիվ քաղաքական երկխոսության օրակարգի, առևտրատնտեսական կապերի առավել խթանման վերաբերյալ։
Նախարարներն անդրադարձել են տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերին։
Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիա Ֆրիլանդը անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։