20/09/2017 23:06
Սոցապ երկու փոխնախարար է նշանակվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, սեպտեմբերի 20-ին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի երկու փոպնախարարներ են նշանակվել, Aysor.am-ը այդ մասին տեղեկանում է կառավարությունից։
Ըստ աղբյուրի, երկար ժամանակ թափուր մնացած պաշտոններին նշանակվել են Թադևոս Ավետիսյանը և
Սմբատ Սաիյանը։ Վերջինը նախարարության երկար տարիների աշխատակիցներից է։
Հիշեցնենք՝ սոցապ փոխնախարարների երկու պաշտոններից մեկը թափուր էր մնացել, երբ Ջեմմա Բաղդասարյանը ընտրվել էր պատգամավոր, իսկ մյուս փոպնախարար Աշոտ Մարգարյանը հրաժարական էր տվել։