20/09/2017 17:07
Պեսկովն առանց պատասխանի է թողել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի հարցը
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գերադասել է չպատասխանել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, սակայն հիշեցրել է, որ Մոսկվան միշտ պնդում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, փոխանցում է ТАСС-ը:
«Ես առանց մեկնաբանությունների կթողնեի այս հարցը», - լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
«Անշուշտ, Ռուսաստանի դիրքորոշումը հօգուտ տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականության պահպանման մնում է անփոփոխ», - ասել է նա:
«Մենք կարծում ենք, որ, միայն հիմնվելով տարածաշրջանի պետությունների տարածքային և քաղաքական ամբողջականության պահպանման գաղափարի վրա, կարելի է շարունակել իրադրության կայունացման փորձերը», - ընդգծել է Պեսկովը: